Մամուլ

Դեբեդ գետում խեղդված 18-ամյա աղջիկը դուրս է եկել խանութ գնալու, բայց այդպես էլ չի վերադարձել․ նոր մանրամասներ

Դեբեդ գետում խեղդված 18-ամյա աղջիկը դուրս է եկել խանութ գնալու, բայց այդպես էլ չի վերադարձել․ նոր մանրամասներ

Լոռու մարզի Շնող գյուղով անցնող Դեբեդ գետում հայտնաբերված դին բռության զոհ չի դարձել, բայց հանգամանքները դեռ պարզ չեն։ Ջրատարում հայտնաբերված 18-ամյա աղջիկը՝ Մարիամ Անանյանը, ապրում էր հենց այդ գյուղում, ծնողների հետ։

Մարիամ Անանյանը սովորում էր Շնողի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: Ըստ տեղեկությունների՝ այսօր դպրոց չէր գնացել: Տնից դուրս էր եկել խանութ գնալու և չէր վերադարձել:

Երբ Մարիամն ուշացել էր, ծնողներն անհանգստացել էին, փնտրել գյուղում, բայց չէին գտել: Ժամը 15-ի սահմաններում Սալէներգո ընկերության աշխատակիցներից մեկը նկատել է, որ հիդրոէլեկտրակայանի գլխավոր հանգույցի ճաղաշարերի արանքում դի կա:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հանել են դին և պարզվել է, որ մահացածը Մարիամ Անանյանն է: Մարմնին վրա բռնության հետքեր չեն եղել: Ջրատարը, որում հայտնաբերվել է աղջկա դին սկիզբ է առնում Դեբետ գետից և, անցնելով Շնող գյուղի մոտով, սնուցում է հիդրոլէլեկտրակայանը: Այսինքն` Մարիամ Անանյանը գյուղի տարածքից բավականին հեռացել է:

Կիսվել նյութով