ՄամուլՏեսանյութ

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (Տեսանյութ)

«Նախ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ ես արտահերթ ընտրությունների մասին մի քանի անգամ խոսել եմ, այդ թվում խորհրդարանի ամբիոնից և իհարկե խոսել եմ հարցադրման ձևով՝ հարցադրումը եղել է հետևյալը՝ իսկ ինչու այն ուժերը ովքեր պահանջում են պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև իշխանության ճակատագիր պետք է որոշի ժողովուրդը», -այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությւոնների մասին է, որովհետև այսօրվա մեր օրենսդրությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միայն մի մեխանիզմ կա՝ այդ մեխանիզմը հետևյալն է․

նիկոլ փաշինյան

Վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Կա ևս մեկ այլ տարբերակ, որ մենք Սահմանադրության մեջ փոփոխություններ ենք իրականացնում և խորհրդարանը ստանում է ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն»։

Մանրամասները՝ ստորև տեսանյութում

Share