Մամուլ

Դադիվանքում այսօր պսակադրություն է տեղի ունեցել

Դադիվանքում այսօր պսակադրություն է տեղի ունեցել

WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքից տեղեկանում ենք Արամ Վերդյանի և Իրինա Գաբրիելյանի՝ Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիրում պսակադրության մասին:

dadivanq psakadrutyun

Պսակադրությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Պատմական վանական համալիր այսօր այցելել է նաև Պարգև Սրբազանը։ Սրբազանը պատարագ է մատուցել վանք այցելողների համար, ինչպես նաև ամանորյա նվերներ է բերել ռուս խաղաղապահների համար՝ փոքրիկ խաչեր ու նամակներ՝ արցախցի երեխաներից։

Կիսվել էջում