Շոու-բիզնես

Աշխարհահռշակ շանսոնյեն կդառնար 100 տարեկան

Այսօր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Աշխարհահռշակ շանսոնյեն կդառնար 100 տարեկան:

«Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով։ Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ» ,-ասել է Մակրոնը։

Շառլ Ազնավուրի հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը:

Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին իր Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։

Կիսվել էջում