Մամուլ

Նիկոլը շատ լավ տեղյակ է, թե ինչու է Վանեցյանը մեկնել Եվրոպա․ Արսեն Բաբայան

Նիկոլը շատ լավ տեղյակ է, թե ինչու է Վանեցյանը մեկնել Եվրոպա․ Արսեն Բաբայան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«#Նիկոլ-մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա: Այդ մեկնելու անհրաժեշտության մասին նա գիտեր դեռևս այն ժամանակ, երբ նիկոլյան դատախազությունը սահմանափակել էր Վանեցյանի ազատ տեղաշարժի իրավունքը, մասնավորապես՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:

Եվ հիմա, երբ դեռևս ամիսներ առաջ պլանավորած առողջապահական այց է կատարվել, սրանք փորձում են դա օգտագործել հանրությանն իրական խնդիրներից շեղելու համար:

Նիկոլը շատ լավ գիտի դա, քանի որ իրավապահ բոլոր կառույցների ղեկավարներն ամեն բան ուղիղ հենց Նիկոլից են ճշտում և կատարում են միայն Նիկոլի անձնական որոշումները: Վստահաբար այդ մասին գիտեն նաև նրա «կոֆե դնող» անդաստիարակ չախոյանները:

վանեցյան փաշինյան

Բայց սրանք այնքան լկտի են ու այնքան տգետ, որ կարող են նույնիսկ այդպիսի առիթից օգտվել և իմանալով, որ պատճառն առողջական է, իրենց պատեպատ տալով լրացուցիչ անգամ հաստատեն իրենց ստոր անհայրենիք լինելը:

Այդ ընթացքում էլ հավելելով, որ նաև անաստված են: Սրանք իրենց ազգադավ, հայրենիքը վաճառող ու թշնամուն ծառայող վարքագծից մարդկանց ուշադրությունը շեղելու փորձի համար կարող են ցանկացած առիթ օգտագործել իրենց ստոր արարքների համար:

Վստահեցնում եմ, սրանք որևէ դեպքում չեն մարսելու իրենց արարքները, քանի որ իրենց ստոր ու անմարդկային էությունն այլևս համազգային խնդիր է դարձել»:

Կիսվել նյութով