Մամուլ

Ներկայացնում եմ պապիկիս վիրահատության վճարման ՀԴՄ կտրոնները և անդորրագրերը

«Լրագրողները փոխվում են, իսկ աշխատելաոճը՝ ոչ։ Արդեն որերորդ դեպքն է, երբ մտնում են մարդկանց անձնական կյանքի դաշտ։

Ի պատասխան այս «հրապարակման», հանրությանն եմ ներկայացնում պապիկիս վիրահատության վճարման ՀԴՄ կտրոնները և անդորրագրերը։

vjarman ktron

Երկրորդ նկարում էլ տատիկս ու պապիկս են իրենց տանը՝ Լոռվա մարզի, Դարպաս գյուղում, որտեղ ես մեծացել եմ մինչև 4 տարեկան։

arsen torosyan 1

Բարեբախտաբար 83 ամյա պապիկիս կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա շուտով կվերադառնա իր առօրյային։ Շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ամբողջ անձնակազմին՝ ի դեմս բաժանմունքի վարիչ բ.գ.թ. , դոցենտ Հովհաննես Սարկավագյանի պապիկիս կյանքը փրկելու համար»։

Հիշեցնենք, որ խոսքը այն հրապարակումների մասին էր, որ նախարարի պապիկին վիրահատելիս եղել է խտրական և անհատական վերաբերմունք։ Բացի այդ հրապարակումներում գրված էր, որ նախարարը գումարը վճարել է ոչ թե իր, այլ պետական միջոցների հաշվին։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով