Մամուլ

Իրազեկում բոլոր վարորդների համար. հրամանն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից

Ոստիկանապետը նոր հրաման է ստորագրել նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթ իրականացնելու վերաբերյալ։

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դեկտեմբերի 15-ին նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթ իրականացնելու գրավոր պահանջի և այդ պահանջի բացակայությունը փաստող գրավոր համաձայնության ձևաթղթերը:

Հրամանն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի 1-ից:

hraman

Կիսվել նյութով