Մամուլ

Ներգաղթյալ 38 հայերի 6 ամսով կտրվի 60 հազար դրամ՝ բնակարան վարձակալելու համար․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ներգաղթյալ 38 հայերի 6 ամսով կտրվի 60 հազար դրամ՝ բնակարան վարձակալելու համար։ Կառավարությունը ներկայացրել է Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նախագիծը:

Այս ծրագրով նախատեսվում է աջակցություն ցույց տալ ԵՄ-ից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան վերադարձող քաղաքացիներին, որոնց թիվը, ըստ նախագծի, տարեկան կազմում է 300 մարդ:

Ծրագրով նախատեսվում է, որ բացի առողջապահական, հոգեբանական օգնությունից, 38 անձի գումար կտրամադրվի բնակարան վարձակալելու համար: Նման աջակցությունը կտրվի 6 ամիս ժամկետով ամսական 60 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով