ՄամուլՏեսանյութ

«Նեմեսիսի» արձանը հանելո՞ւ եք. հարց ԱԽ քարտուղարին (Տեսանյութ)

«Նեմեսիսի» արձանը հանելո՞ւ եք. հարց ԱԽ քարտուղարին (Տեսանյութ)

Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է առանց նախապայմանների լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մենք հույս ունենք, որ այդ հարաբերություններն առանց նախապայմանների էլ կկարգավորվի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե «Նեմեսիսի» արձանը չհանվի, Թուրքիան պատասխան քայլեր կանի, արդյոք դա միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին Անկարայի կողմից, ԱԽ քարտուղարն ասաց. «Բնականաբար դա Հայաստանի ներքին հարցն է եւ որեւէ մեկն իրավունք չունի այդ հարցերին խառնվելու»:

Հարցին՝ իշխանությունը կհանի՞ արձանը, նա հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Այդ հարցերը գտնվում են ՏԻՄ դաշտում, ես որեւէ բան չունեմ ասելու այդ հարցով»:

Կիսվել էջում