Մամուլ

Նարեկ Սարգսյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Նարեկ Սարգսյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի երեկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Տեղեկությունը հաստատեցին վերջինիս պաշտպաններ Արթուր Պիվազյանը եւ Կարեն Մեժլումյանը:

Պաշտպանը նշեց, որ Նարեկ Սարգսյանը ունի առողջական խնդիրներ, սակայն համավարակով պայմանավորված՝ բժշկական կենտրոն դեռ չի տեղափոխվելու։

նարեկ սարգսյան

Նշենք, որ այս քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին:

Կիսվել նյութով