ՄամուլՏեսանյութ

Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան. Տեսանյութ

Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին՝ «Ֆրանկլին Գոնսալեսին», Չեխիայից տեղափոխեցին Հայաստան։

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով