Մամուլ

Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը. Փաշինյան

Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալ բանակներից մեկը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ցանկացած ոլորտում մարդիկ օգտագործում են այնպիսի բառեր, ինչպիսիք են մարտավարությունը, ռազմավարությունը, դիրքորոշումը, թիրախը: Դա մենք օգտագործում ենք ամեն օր, հետեւաբար ռազմական կրթության այս ասպեկտը պետք է ընդգծվի ավելի ու ավելի ուժեղ:

Մեր ռազմական հաստատությունները մեր կրթական համակարգում պետք է տանող ուժի դերակատարում ունենան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել նյութով