Շոու-բիզնես

Նարբեի ու Աստղիկի դստեր 1-ամյակի գեղեցիկ խնջույքն ու ատամհատիկին ընտրած «վատ» մասնագիտությունը

Նարբեի ու Աստղիկի դստեր 1-ամյակի գեղեցիկ խնջույքն ու ատամհատիկին ընտրած «վատ» մասնագիտությունը։ Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանն ու Աստղիկ Ալավերդյանը տոնել են իրենց դստեր՝ Շուշիի 1-ամյակը և ատամհատիկի արարողությունը:

Աստղիկը մոտ 3 ամիս նախապատրաստվել է այս օրվան, մանրակրկիտ ընտրել յուրաքանչյուր դետալը, իսկ միջոցառման լուսաբանումը վստահել Tert.am Life-ին:

Աստղիկը պատմեց, որ արքայադստեր թեմայով ծնունդ էր կազմակերպել: «Ամեն ինչ շատ սիրուն էր, շատ լավ անցավ: Մինչև հիմա տպավորության տակ եմ: Ամեն դետալի վրա մանրակրկիտ աշխատել էի,- ասաց մայրիկն ու հավելեց, որ Շուշին էլ իրեն շատ լավ էր զգում: -Իրեն շատ լավ պահեց, սովորաբար, երեկոյան շատ շուտ է քնում, մտածում էի՝ կարող է հոգնել, բայց շատ լավ պահեց իրեն»:

Նարբեի ու Աստղիկ

Աստղիկը հայտնեց, որ հյուրերի թվում եղել են իրենց ընտանիքի մտերիմ մարդիկ, ովքեր այս ընթացքում իրենց կողքին են եղել, ուրախացել են Շուշիի ամեն քայլով:

Ընտանիքում Շուշիի ծնունդը շնորհավորել սկսել են միջոցառումից առաջ: Վաղ առավոտյան հայրիկը ծաղիկներ է նվիրել դստերը:

«Շուշիի առաջին ծաղիկներն էին, շատ էր ուրախացել, խաղալիքի տեղ էր դրել ու ուրախ-ուրախ պոկում էր տերևները: Մոնթեն էլ առավոտյան նկար էր պատրաստել քույրիկի համար՝ նկարել էր նրան ու իր տորթը: Խնջույքի ժամանակ էլ շատ ուրախ էր, Մոնթեն շատ սիրուն է պարում և հյուրերին զարմացրեց իր պարով»,- պատմեց մայրիկը:

Նարբեն չի մասնակցել խնջույքի նախապատրաստությանը, սակայն Աստղիկն այս հարցով չի սրտնեղում: «Նարբեն շատ զբաղված է, նույնիսկ ասում էր, որ չի կարող տորթի կտրման ժամանակ գալ, բայց համոզեցի, որ դա շատ կարևոր պահ է, պետք է գա: Թեև ոչնչի չէր մասնակցել, իր գնահատականը տվեց, ասաց, որ ամեն բան շատ գեղեցիկ է:

Նարբեի ու Աստղիկ

Չեմ նեղանում, որ նման հարցերի չի խառնվում: Ես սովոր եմ իր բնավորության այդ գծին՝ չի սիրում զբաղվել մանր հարցերով, սիրում է մեծ հարցեր լուծել: Բացի այդ, ես սիրում եմ երկար-բարակ մտածել ընտրությունից առաջ, ինքը գերադասում է շատ արագ որոշում կայացնել, ավելի լավ է, որ միասին նման հարցերով չզբաղվենք»,- ծիծաղելով ասաց դերասանուհին:

Շուշիի 1-ամյակի խնջույքը համատեղել են ատամհատիկի արարողության հետ: Շուշին ընտրել է դերասանուհու մասնագիտությունը, թեև ծնողները դժգոհ են մնացել ընտրությունից:

«Նարբեն շոկի մեջ էր, երբ տեսավ Շուշիի ընտրությունը, երկուսս էլ չենք ուզում, որ մեր երեխաներն ունենան մեր ընտրած մասնագիտությունը»,- ասաց մայրիկը, իսկ այդ ընթացքում որդին՝ Մոնթեն, կողքից հուշում էր, որ ինքն էլ ռեժիսորի մասնագիտությունն է ընտրել: Աստղիկը ծիծաղելով հավելեց. «Դերասանն ունենք, ռեժիսորն էլ տանից է, կինոն պատրաստ է: Եթե, այնուամենայնիվ, ընտրեն այս ոլորտը, կուզենք առաջինը լինեն իրենց մասնագիտության մեջ, ոչ թե երկրորդական դերեր ունենան»:

Նարբեի ու Աստղիկ

Աստղիկը միշտ շեշտում է, որ աղջիկ ունենալն այլ երջանկություն է իրենց համար: Ըստ նրա՝ հիմա իրենց ընտանիքը վայելում է լիակատար երջանկությունը: «1 տարի է՝ մեր ընտանիքն ավելի երջանիկ է: Շուշին կարծես համեմունք լիներ մեր ընտանիքի լիարժեք երջանիկ  լինելու համար: Ինքն այնքա՜ն ժպտերես է, առավոտյան արթնանում է ժպիտը դեմքին: Նույնիսկ, եթե որևէ մեկս հիվանդ ենք կամ անտրամադիր, իր հետ շփվելիս ամեն բան  փոխվում է դեպի դրականը»:

Որպես կանոն՝ երեխայի ծննդից հետո առաջին տարին շատ բարդ է նաև մայրիկների համար: Որքան էլ երեխայի ծնունդը երջանկություն բերի, կանանց համար հետծննդաբերական շրջանը սթրեսային է: Աստղիկը նկատեց, որ երկրորդ երեխայի ծննդից հետո կարողացել է շրջանցել սթրեսը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով