Մամուլ

Նախարարության որոշմամբ` բուհերում հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն առարկաներն այլևս պարտադիր չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:

Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի:

Խնդիրն այն է, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչև այսօր գործող օրենքով «անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:

Այս դրույթը նախարարության մշակած նոր նախագծում չկա, ու պարզ չէ, թե ով է որոշել, որ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը մեզ անհրաժեշտ չեն: Ինչ նպատակ է հետապնդում հայերենը, հայոց պատմությունը կրթօջախներից հեռացնելու այս ձեռնարկը` դժվար է ասել, բայց կռահել, իհարկե, կարելի է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվել էջում