Մամուլ

Յուրա Մովսիսյանի մորաքույրը ձերբակալված չէ․ մանրամասներ

Յուրա Մովսիսյանի մորաքույրը ձերբակալված չէ․ մանրամասներ

Hraparak.am-ը գրում է․ Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը, որը հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ամերիկաբնակ Յուրա Մովսիսյանի հարազատ մորաքույրն է, ձերբակալված չէ։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը։

«Ոչ, տեղյակ եմ, որ ձերբակալված չէ։ Ես իր հետ հենց այսօր խոսել եմ»,-ասաց Արտակ Սիմոնյանը, որը նույն պնդումը չարեց գործակալության ևս 6 աշխատակիցների ձերբակալման փաստի առթիվ։ «Տեղյակ չեմ, ոչ մի ինֆորմացիա չունեմ մյուսների մասով»։

Գյումրուց մեզ հայտնեցին, որ գրասենյակը, այնուամենայնիվ, կապարակնքված է։ Եվ վերջին տվյալներով՝ ԱԱԾ-ն իր հետ տարել է երեք աշխատակցի։ Արտակ Սիմոնյանին խնդրեցինք՝ հաստատել կամ հերքել՝ գրասենյակը կապարակնքվա՞ծ է, թե՞ոչ։ Նա ասաց՝ ես ինֆորմացիա չունեմ, ոչ էլ պատասխանեց հարցին` տվյալ պահին աշխատավայրու՞մ է, թե՞ ոչ։ 

karen

Պարոն Սիմոնյանը ահավոր ջղագրգիռ վիճակում էր և որևէ հարցի հրաժարվում էր պատասխանել։

Ըստ 168․am-ի՝ Գյումրիում համառ խոսակցություններ են շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը: 

Կիսվել էջում