Մամուլ

Գյումրիում ձերբակալվել է Յուրա Մովսիսյանի մորաքույրը

Գյումրիում ձերբակալվել է Յուրա Մովսիսյանի մորաքույրը

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ երեկ ձերբակալվել է Շիրակի մարզի Զբաղվածության պետական գործակալության երկարամյա պետ Ամալյա Ադամյանը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ամալյա Ադամյանը հայտնի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, ամերիկաբնակ Յուրա Մովսիսյանի հարազատ մորաքույրն է: Նրա ամուսինն էլ երկար տարիներ եղել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչը:

Ամալյա Ադամյանի հետ միասին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և ոստիկանության 6-րդ վարչության իրականացրած միջոցառման արդյունքում ձերբակալվել են գործակալության ևս 6 աշխատակիցներ:

Հանրության շրջանում այդ գործակալությունն առավել հայտնի է՝ որպես գործազրկության կենտրոն, ուր գրանցված անձինք մինչև աշխատանք գտնելը որոշակի ֆինանսական օգնություն են ստանում՝ նպաստի տեսքով:

Գյումրիում համառ խոսակցություններ են շրջում, որ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը:

amalya adamyan

168.am-ը բազմիցս անդրադարձել է Շիրակի մարզում Կարեն Սարուխանյանի ծավալած «գործունեությանը»՝ նշելով, որ Գյումրիում բոլորը գիտեն, որ մարզի կադրային հարցերը լուծում է հենց Կարեն Սարուխանյանը: Գյումրիում խոսակցություններ կան, որ անգամ մարզպետ Հովհաննես Հարությունյանն է Կարեն Սարուխանյանի կադրը:

Վերջինս Նիկոլ Փաշինյանի կողմից քարտ-բլանշ ունի ընդդիմախոսներին հնազանդեցնելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնելու, ինչն էլ փաստորեն հաջողությամբ իրականացում է:

Ըստ գյումրեցիների՝ Ամալյա Ադամյանի գլխին նույնպես ընդդիմադիր հայացքների համար են «սարքել», կամ միգուցե այն բանի համար, որ վերջինս ըմբոստացել է և չի ցանկացել հենց այնպես զիջել իր պաշտոնը:

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ժամանակին հենց Կարեն Սարուխանյանն է կանգնած եղել «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն Արա Պետրոսյանի և փոխտնօրեն Գևորգ Ալեքյանի ձերբակալությունների հետևում:

Մանրամասն՝ սկզբնաղյուր կայքում

Share