Շոու-բիզնես

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է

Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը։

«Մորգենշտերնի համերգը Երևանում չեղարկվել է», – գրել է դերասանուհին։

morgenstern 2

Նշենք, որ մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պետք է կայանար ռեփեր Մորգենշտերնի, (իրական անունն է՝ Ալիշեր Վալեև), համերգը:

Մասիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու և Այնթապի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը իր էջում գրել էր, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին:

«Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց», գրել էր Տեր Եզնիկ քահանան։

Կիսվել նյութով