Մամուլ

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի կահույքի սրահներից մեկում

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի կահույքի սրահներից մեկում

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30–ի սահմաններոմ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ կահույքի խանութ-սրահի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք:

Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հատուկ փրկարարական աշխատանքներ կատարող օպերատիվ խումբը:

ain hrdeh

Օպերատիվորեն ժամանել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երանի գնդի 2 –րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկները՝ 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ: Տանիքում առաջացած կրակի դեմ պայքարում են  նաև խանութի աշխատակիցները:

Տեղում Երևանի փրկարարական վարչության պետ Զավեն Մելքոնյանը հրշեջ-փրկարարների կատարած աշխատանքի մասին տեղեկությունները  փոխանցում  է փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության  բժիշկների հերթապահ  2 խումբ, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն տուժածներին: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը:

Կիսվել նյութով