Մամուլ

Մոսկվայում ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկը». ֆոտո

Մոսկվայում ձերբակալվել է «Ալրաղացի Լյովիկը»։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ ոստիկանության մամուլի ծառայությունից։

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:

Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:

Մոսկվայում ձերբակալվել է
Կիսվել նյութով