Աշխարհ

Մոսկվայում բիզնես կենտրոն է այրվում

Մոսկվայում բիզնես կենտրոն է այրվում

Մոսկվայի հյուսիսում հինգշաբթի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհվել է Յամսկոյե փողոցում գտնվող բիզնես կենտրոնը։

Հրդեհը բռնկվել է ժամը 18:40-ին։ Հրդեհի օջախը գտնվում է 2-րդ հարկում, այնտեղից թանձր սև ծուխ է դուրս գալիս։

Երրորդ հարկում մարդիկ կտրված են ելքից ու օգնություն են խնդրում, միջոցներ են ձեռնարկվում նրանց տարհանելու համար։

Հրշեջներին հաջողվել է փրկել յոթ մարդու, որոնցից առնվազն երկուսը վիրավորվել են:

Հրդեհ է բռնկվել նախկին խաղատան դիմաց գտնվող բիզնես կենտրոնում, մարդկանց սկսել են տարհանել այրվող շենքից։ Ականատեսների խոսքով՝ երրորդ հարկում օգնություն է կանչել մի աղջիկ, ով հրդեհի ու ծխի պատճառով արգելափակվել է։

Կիսվել էջում