ՄամուլՏեսանյութ

Մասիսում ողբերգական ավտովթարից մահացած 4-ամյա տղայի ծննդյան օրը հոգեհանգիստն էր

Մասիսում ողբերգական ավտովթարից մահացած 4-ամյա տղայի ծննդյան օրը հոգեհանգիստն էր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն են ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Գարեգին Թադևոսյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գ․ Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Գ․ Թադևոսյանը վերցվել է կալանքի ու դատարանից տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան բանտ։

Վերջինս կասկածվում է հուլիսի 3-ին ոչ սթափ վիճակում ողբերգական ավտովթարի մեջ, ինչի հետևանքով 4-ամյա տղան մահացել էր, իսկ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 00։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում գործող գազալցակայանի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Գարեգին Թադևոսյանի վարած Ford Fusion մակնիշի և 33-ամյա Սամվել Գրիգորյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր 4-ամյա Ալեքս Գ․-ն տեղում մահացել է:

Իսկ ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 53-ամյա Հերիքնազ Գրիգորյանն ու 19-ամյա Լուսինե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կիսվել էջում