ԱշխարհՏեսանյութ

«Մոլն այրվում է, զոհերի թիվը մեծ է». ռուս զինվորականները հրթիռակոծել են առևտրային կենտրոնը (Տեսանյութ)

«Մոլն այրվում է, զոհերի թիվը մեծ է». ռուս զինվորականները հրթիռակոծել են առևտրային կենտրոնը (Տեսանյութ)

Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Պոլտավայի շրջանի Կրեմենչուկ քաղաք: Հրթիռային հարվածի է ենթարկվել առևտրի կենտրոնը, որտեղ այդ պահին հազարից ավելի խաղաղ բնակիչներ են եղել։ Այս մասին Telegram-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մոլը այրվում է, փրկարարները մարում են կրակը, զոհերի թիվն աներևակայելի է»,- գրել է Ուկրաինայի նախագահը և տեսանյութ հրապարակել, որտեղ երևում է, որ առևտրի կենտրոնն այրվում է։

ukraina mol

Դեռ հայտնի չէ, թե հարվածի հետևանքով քանի մարդ է տուժել ու մահացել։ «Ռուսական բանակին ոչ մի վտանգ չէին սպառնում, ոչ մի ռազմավարական արժեք չունեին, միայն նորմալ կյանքով ապրելու մարդկանց փորձեր….»,- ընդգծել է Զելենսկին։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում