ՄամուլՏեսանյութ

Բերձորում ադրբեջանցիները տեղափոխում են խաչքարը (Տեսանյութ)

Բերձորում ադրբեջանցիները տեղափոխում են խաչքարը (Տեսանյութ)

Օգտատեր Դավիթ Սիմոնյանը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես են Բերձորում ադրբեջանցիները տեղափոխում խաչքարը: Նշենք, որ դա տեղի է ունենում ռուս խաղաղապահների աչքի առաջ:

«Նոր ճանապարհը, որի մասին վերջերս խոսեցի, արդեն գրեթե կապվել է Լաչինի միջանցքի հետ։ Հենց խաչմերուկում կանգնած էր հայկական խաչքար՝ նվիրված զոհված բերձորցիներին։

lachin meqenaner

Ադրբեջանցիները խաչքարը կապել են գոտիով և հրել հակառակ կողմը։ Հետաքրքիր է, որ թույլտվություն ունեն, բայց ինչ-որ մեկը տվել է չէ՞ այդ թույլտվությունը, մենք ինքներս զգույշ կհեռացնեինք, բայց նույնիսկ արժան չհամարեցինք գալ ու նայել, թե ինչպես են ադրբեջանցիները վերաբերում մեր խաչքարին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ի դեպ, տեղափոխելուց հետո խաչքարը թողել են ճանապարհի հակառակ կողմում, և այն մինչ այժմ ընկած է գետնին՝ առանց պատշաճ ուշադրության:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով