Ազատ խոսք

«Մի պահ, որ ձեր «ստամոքսը» լցնելուց վերանաք, կտեսնեք, որ էլ ոչինչ չի մնացել»․ Թամար Հովհաննիսյան

«Մի պահ, որ ձեր «ստամոքսը» լցնելուց վերանաք, կտեսնեք, որ էլ ոչինչ չի մնացել»․ Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տղերքը տալիս առնում են, բայց ախր մեջտեղը էլ բան չի մնացել,: Մի պահ, որ ձեր «ստամոքսը» լցնելուց վերանաք, կտեսնեք, որ էլ ոչինչ չի մնացել: Բոլորդ, առանց բացառության, այ այ այ շուն շան որդիկ, շան որդոց շներ, բոլորդ: Նախկին ներկա՝ բոլորդ: Գեթ ժողովուրդ բառը այլևս մի գործածեք…

Tamar Hovannisian
April 26, 2019

Եվս մի հոռետեսական ասացվածք, որ գալիս է մեր՝ հայերիս կենսագրությունից և դրա հետևանքով ձևավորված հոգեբանությունից։ Լսել եմ ինձնից ավելի տարիքով մեծերից։

Ասում են՝ կեղտը կեղտով են լվանում, սա մոտավորապես ռուսերենի՝ клин клином вышибают-ն է կամ անգլերենի՝ fight fire with fire․ Բայց մեզ մոտ շատ ուղղակի է հասկացվել այս ասացվածքը և հետևանքը, որ կեղտից դուրս ենք գալիս կեղտաջուրն ընկնում։

1998-ին առաջինին ասվեց հրաժարական գրի, հեռացիր այլապես զորքը կբերեմ կմտցնեմ քաղաք, սա ճարահատյալ ենթարկվեց, բայց չհեռացավ, եկավ երկրորդը արյուն հեղելով, պայմանավորված երրորդի հետ, որ իրեն լավ կնայի ու էդ խոստման տակ ճկռեց երրորդը, երրորդի և առաջինի շահերն այստեղ համընկան, երկուսն էլ ուզում էին երկրորդի հախից գալ։ Երրորդը տեսավ, որ տակից դուրս չի գալիս, բերեցին նույն սևգործ բանվորին։

Տարօրինակ կերպով մեր քաղաքական բեմում միակ ուժը, որ գործում է սկզբից մինև այսօր՝ վրեժխնդրությունն է, որը ինչպես գիտեք լավ խորհրդատու չէ։
Արդյունքում կեղտից դուրս չենք գալիս, իսկ կեղդը մաքրող տղերքի սիրտն էլ չի դիմանում։ Այ, էս տեսակ բաներ են գալիս գնում։ Տխրում եմ»։

Կիսվել նյութով