Ազատ խոսք

«Մի բլթացրեք տարբեր թեմաներով, եթե անգամ ձեր լեզուն վազքուղի է դուրս եկել ու վազանցել է ձեր մտքին»․ Ստյոպա Սաֆարյան

«Մի բլթացրեք տարբեր թեմաներով, եթե անգամ ձեր լեզուն վազքուղի է դուրս եկել ու վազանցել է ձեր մտքին»․ – այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Տեսնես պարոն վարչապետը այսօր ՔՊ նիստում իր գործընկերներին ասե՞ց

-մի բլթացրեք տարբեր թեմաներով, եթե անգամ ձեր լեզուն վազքուղի է դուրս եկել ու վազանցել է ձեր մտքին․ համաձայնեցրեք ձեր տեսակետը խմբակցության ներսում, այնտեղ ունեցեք ամենաբուռն բանավեճերը, բայց հրապարակային խոսքում գործեք կոնսենսուսի դաշտում, մանավանդ՝ առանցքային հարցերում,

-դադարեք շարիկ գլորել ու դրսևորվեք որպես քաղաքական գործիչ, քաղաքական խոսք ասեք, քաղաքական պրոցես տարեք, փոխեք հանրային կարծիքը, այլ ոչ թե հարմարվեք այլոց ձրևավորած հանրային կարծիքին,

-հանդես եկեք բուռն օրենսդիր գործունեությամբ, ամեն մեկդ ամիսը մեկ օրենսդրական նախաձեռնություն հեղինակեք ու այն դուռ առ դուռ քարոզով ներկայացրեք, հանրային աջակցություն ձևավորեք․․․

-մեծ թիմ եք, հասկանալի է, որ բոլորդ միմյանց չեք սիրի, բայց տարրական հանդուրժողոկանություն ու համախոհություն ունեցեք միմյանց նկատմամբ, ձեր հակառակորդի թշնամու հետ մի ընկերացեք, նրա ջրաղացին ջուր մի լցրեք․․․․

Էնքան բան ունի Փաշինյանն ասելու․․․»։

Կիսվել նյութով