Մամուլ

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել․ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել․ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն։ Ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի՝ սեպտեմբերի 2-ին կատարած գրառումն այն մասին, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ՝ որպես քաղաքական գործչի, որը քաղաքական դրդապատճառներով հետապնդվում է Ռուսաստանում։

Շիշկինը նաև գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ նման որոշման համար:

Անդրադառնալով այս լուրին՝ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ երկու տարբեր օրենքներով կարգավորվող ընթացակարգերի մասին է խոսքը՝ քաղաքական ապաստանի մասին օրենք և ապաստանի և փախստականների մասին օրենք (Հայաստանը միացել է 1951 թվականի հուլիսի 28-ին ընդունված Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային)։

Երկրորդի դեպքում ապաստան հայցողին հետապնդման հիմնավոր երկյուղի հիման վրա շնորհվում է փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցը մերժվում է։ Իսկ առաջինի դեպքում շնորհվում է ոչ թե փախստականի կարգավիճակ, այլ օրինական կացության իրավունք ՀՀ-ում։

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը  երբևէ չի կիրառվել:

Միգրացիոն ծառայությունը միաժամանակ հայտնում է, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:

Կիսվել էջում