Ազատ խոսք

«Մի արա, պարզապես զսպի քեզ, ինչպես ես եմ հիմա ինձ զսպում…». Արսեն Բաբայան

«Մի արա, պարզապես զսպի քեզ, ինչպես ես եմ հիմա ինձ զսպում…». Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արսեն ջան, կորոնավիրուսի վերաբերյալ քո գնահատականներին արդեն երկու ամիս է ծանոթ ենք։ Հասցրել ենք նաեւ ծանոթանալ քո հայտնած կարծիքների անհեթեթ լինելուն, որոնք փաստվել են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր կառույցների ու մարդկանց կողմից հայտնված դիրքորոշումներով։

Հիմա դու կարծիք ես հայտնում դատական իշխանության մասին, դատարանի ակտի մասին, որից հաստատ ավելի քիչ ես հասկանում, քան կորոնավիրուսից։ Արսեն ջան, բժշկությունն իհարկե լուրջ մասնագիտություն է, բայց դեռ փորձի դրանում հաջողություն բերել, հետո նոր կփորձես իրավագիտությունից ու դատական ակտերից խոսել։

Արսեն, պատկերանցո՞ւմ ես, թե ինչեր կխոսեիր իրավապահ մարմինների ու դատարանների մասին, եթե քաղաքական պատճառներով ու անհեթեթ մեղադրանքով 22 օր անցկացնեիր բանտում։

Արսեն ջան, դու էլ ինձ այսպես քննադատի, եթե խոսեմ կորոնավիրուսի կանխարգելման քո պրոֆեսիոնալ գործունեությունից։

Մի արա, պարզապես զսպի քեզ, ինչպես ես եմ հիմա ինձ զսպում ու գնահատական չեմ տալիս քո ղեկավարած նախարարության գործունեությանը…»։

Կիսվել էջում