Ազատ խոսք

Առողջապահության նախարարը զուրկ է պետական մտածելակերպից․ Գագիկ Համբարյան

Առողջապահության նախարարը զուրկ է պետական մտածելակերպից․ Գագիկ Համբարյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ համբարյանը։

«Առողջապահության նախարարը զուրկ է պետական մտածելակերպից

Մինչ հայաստանյան հասարակությունը շունչը պահած սպասում է վարչապետի և առողջապահության նախարարի ուղիղ միացումներին՝ կորոնավիրուսային իրավիճակին տեղեկանալու նպատակով, վերջինս մոտ մեկ ժամ առաջ ուղիղ եթեր մտավ և բոլորիս տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարանում ևս պարտվել է Արա Մինասյանին (Սերժ Սարգսյանի խնամուն) և որ չի պատրաստվում կատարել դատական վճռի պահանջները…

Երկրում արտակարգ իրավիճակ է, իսկ ամենակարևոր դերակատարներից մեկը՝ առողջապահության նախարարը, լավ իմանալով, թե հասարակությունն իր ուղիղ եթերների ժամանակ ինչ է սպասում, ուղիղ եթեր է մտնում և անկապ ու անիմաստ բաներից է խոսում, որը հասարակության մեծ մասին, այդ թվում նաև գործող իշխանությունների երկրպագուներին, այս պահին բացարձակ հետաքրքիր չէ…

Սա ևս մեկ ապացույց է, որ նույնիսկ ճգնաժամային պահերին Փաշինյանի կառավարության դիլետանտ անդամներից շատերի համար առաջնայինը սեփական շահերն են…

Ինչ վերաբերում է Հայաստանում արդար դատական համակարգի չլինելուն, ապա որոշ չափով համաձայն եմ իր հետ…Բայց լավ կլինի պարոն Թորոսյանը չմոռանա նաև այն դատավորներին,որոնք իրենց իշխանության կամակատարներն են և բացահայտ ծառայում են Փաշինյանի և նրա թիմի շահերը սպասարկելուն…

Վճռաբեկ դատարանի վճիռը արհամարհելն էլ ևս մեկ ապացույց է, որ Փաշինյանի թիմակիցը բեսպրեդելշչիկ է և իր այս ելույթով շատ մեծ հարված է հասցնում դատական համակարգին և վատ օրինակ ծառայում շատերին, որոնք ընդօրինակելով Արսեն Թորոսյանին ևս կարհամարհեն դատարանի որոշումները…

Ի դեպ, պարոն Թորոսյանը, ով փետրվարի 27-ին գտնում էր, որ ” կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա” նույն կարծիքին է, թե՞…»։

Կիսվել նյութով