Մամուլ

Մինչ վարորդները ջանասիրաբար «մաքրում» են մեքենաների ապակիների «պլյոնկաները», իշխանությունները որոշում են փոխում

Մինչ վարորդները ջանասիրաբար «մաքրում» են մեքենաների ապակիների «պլյոնկաները», իշխանությունները որոշում են փոխում

ArmLur.am-ը գրում է․ Արդեն հայտնի է, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Ու այս ընթացքում բոլոր վարորդները ջանասիրաբար «մաքրում», հեռացնում էին մեքենաների դիմապակինների վրայի «պլյոնկաները»:

Բայց արի ու տես, որ հայրենի իշխանությունները մտքափոխվել են: 

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` այսօր ներքին քննարկումներ են ունեցել հայրենի իշխանության ներկայացուցչները ու որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել, կարճ ասած հանդուրժել այն վարորդներին, ովքեր չեն կատարելու պահանջները:

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ սա արվում է նաև հայրենի իշխանության համար, քանի որ վերջիններս չեն էլ պատրաստվում «պլյոնկա» պոկել:

Հիշեցնենք, որ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Կիսվել էջում