Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում․ կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Երևանում․ կան վիրավորներ

Shamshyan․com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Երևանի վարչական տարածքում, բախվել են Toyota corolla, Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին՝ կոտրելով այն։

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Ժիրայր Խանջյանն ու Գրետա Նոբելյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

avtovtar

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կիսվել էջում