ՄամուլՏեսանյութ

Մինչև պատերազմի ավարտը զինվորները չեն իմացել, որ 19-ամյա հերոսի հայրը ոստիկանապետ է

Մինչև պատերազմի ավարտը զինվորները չեն իմացել, որ 19-ամյա հերոսի հայրը ոստիկանապետ է

Shamshyan.com-ը գրում է․ Երևանի բնակիչ, Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ծրագրավորման ֆակուլտետի 1-ին կուրսն ավարտած 19-ամյա Կարեն Արմենի Վաթյանը, կիսատ թողնելով ուսումը, մեկնում է զինվորական ծառայութան։ Բազմաթիվ զինվորների նման նա իր զինվորական ծառայությունը սկսում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։

Ծառայության սկզբից Կարենն աչքի է ընկնում ծառայության նկատմամբ բարձր պատասխանատվության զգացումով։ Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Կարեն Վաթյանը Արցախի պաշտպանության բանակի հրետանային հաշվարկի հրամանատար էր, ու իր զինակից ընկերների հետ առաջին օրվանից, որպես պատասխանատու, պատերազմի ողջ օրերի ընթացքում ծառայություն էր կատարում առաջնագծի մի քանի ամենաթեժ կետերում։

armen vatyan

Նա մարտկոցի հրամանատար կապիտան Մամիկոն Քոչարյանի գլխավորությամբ՝ արդեն պատերազմի թեժ օրերին, հակառակորդին պատճառելով կենդանի ուժերի և խոշոր զինտեխնիկաների հսկահայական կորուստներ։ Մարտերից մեկի ժամանակ մարտկոցի հրամանատար Մ․ Քոչարյանը անօդաչու սարքի կողմից բեկորային վնասվածքներ է ստանում, ով մինչև այժմ էլ գտվում է բժիշկների հսկողության տակ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Կարեն Վաթյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի որդին է։

Կիսվել էջում