Մամուլ

Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված էր՝ պատերազմը դեռ չսկսված. Գագիկ Գինոսյան

Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված էր՝ պատերազմը դեռ չսկսված. Գագիկ Գինոսյան

«Կարին» ՀԿ նախագահ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանն այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ, ԱԺ ամբիոնից համոզմունք հայտարարեց, որ պատերազմի ելքը կանխորոշված էր:

«Ի սկզբանե համոզված եմ, որ այս խաղը վաղուց խաղացված էր՝ պատերազմը դեռ չսկսված, և Շուշիի ու ռուսական զորքերի ներկայությունը նախապես պլանավորված էր»,- ասաց նա:

gagik ginosyan hayk

«Կարծում եմ նեոսովետիզմ է, և ակնհայտորեն վտանգված է Հայաստանի անկախությունը: Օր առաջ պետք է մտածել, թե ինչպես փոխել այս ընթացքը: Նիկոլ Փաշինյանը վստահաբար պետք է հեռանա և վստահաբար չպիտի գան նախորդ ուժերը, որոնք, միևնույն է, բերելու են նեոսովետիզմի:

Ակնհայտ է, որ որևէ մեկը ստրկամիտ մտածելակերպից դեռ դուրս չի եկել»,- հայտարարեց Գինոսյանը:

Կիսվել էջում