Մամուլ

Մեծ սթրես տարա, սիրտս վատացավ, երբ զանգեցին ասեցին թեստը դրական է․ Մարալիկի ծննդատան մայրապետ

Մեծ սթրես տարա, սիրտս վատացավ, երբ զանգեցին ասեցին թեստը դրական է․ Մարալիկի ծննդատան մայրապետ

Մարալիկի հիվանդանոցի՝ 10 կորոնավիրուսով վարակված բուժաշխատողներից 3-ը ծննդատան աշխատակիցներ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծննդատան մայրապետ Արեգնազ Բալոյանը, որի մոտ նույնպես վիրուս է ախտորոշվել։

Տիկին Բալոյանի մոտ կորոնավիրուսի սիմպտոմներ չկան, փոխարենը սրտի գանգատ ունի, ինքնազգացողությունը վատացել է վարակի մասին լուրը իմանալուն պես, ընդ որում իր ծննդյան 56-ամյակի օրը։

«Անալիզ էին վերցրել, հաջորդ օրը ասեցին՝ բացասական է, ուրախացա, մի քանի ժամ հետո զանգեցին, ասեցին՝ դրական է։ Մեծ սթրես տարա, սիրտս վատացավ։ 

Նախկինում սրտի խնդիր չեմ ունեցել, անգամ ցուրտ եղանակին թեւերս բաց, ոտքերս բաց ման եմ եկել, ոչ մի առողջական խնդիր չեմ ունեցել»,- ասաց տիկին Բալոյանը՝ նշելով, որ ոստիկաններն են եկել, իրեն տարել տնից, որոնց առաջ որոշ ժամանակ դուռը բացել հրաժարվել է։

Տիկին Բալոյանը նշեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով