Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, նա ինքնամեկուսացել է: 

Այս մասին Ջոնսոնն հայտնել է Թվիթթերի իր միկրոբլոգում:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ զարգացել են թեթև ախտանշաններ, և կորոնավիրուսի իմ թեստի պատասխանը դրական է ստացվել:

Հիմա ես ինքս ինձ մեկուսացրել եմ, բայց շարունակելու եմ տնից տեսակապի միջոցով ղեկավարել կառավարության աշխատանքը, քանի որ մենք պայքարում ենք այս վիրուսի դեմ»,- գրել է Ջոնսոնը:

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11816 է, երկրում վիրուսից ապաքինվել է 150, մահացել` 580 մարդ:

Կիսվել էջում