Ազատ խոսք

Երկրի ղեկավարին էթիկային վերաբերող խորհուրդ տվողներ կա՞ն արդյոք. Հայկ Մարտիրոսյան

Երկրի ղեկավարին էթիկային վերաբերող խորհուրդ տվողներ կա՞ն արդյոք. Հայկ Մարտիրոսյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

«Երկրի ղեկավարին էթիկային վերաբերող խորհուրդ տվողներ կա՞ն արդյոք:

Մարդը վերցնում-զանգում է անծանոթներին, անձնական բնույթի հարցեր տալիս, մարդիկ սկսում են պատմել, գանգատվել, մասնավոր պատմություններ ներկայացնել և անգամ իրենց գործատուից բողոքել և այդ ամենը եթերում է հայտնվում` առանց անգամ խոսողների ի սկզբանե գիտության:

Ծանուցումը մի անգամ միայն, այն էլ` մեկ բառով` «քանի որ ուղիղ եթերում ենք»-ով առաջին խոսակցության կեսերին է արվում, հետո` ընդհանրապես չի էլ արվում ևս մեկ կիսատ-պռատ բացառությամբ: Ընդ որում`հեռախոսահամարի հավաքման գործընթացը հիմնականում թափանցիկ է և համարները հեշտորեն կարելի է կռահել:

Առանց զրուցակիցների հստակ և բացահայտ իրազեկման և հստակ և բացահայտ համաձայնության՝ երկրի ղեկավարի հետ խիստ մասնավոր խոսակցություններ վարող մարդկանց հետ պատահելիք հնարավոր հետևանքների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու:

Եվ որտեղի՞ց է այս սարսափելի ֆորմատը որդեգրվել:

Ո՞ր քաղաքակիրթ երկրում է Շահ Աբբասի մեթոդն այլևս հրապարակային հեռարձակվում ողջ երկրին՝ ուղիղ եթերով …»։

Share