ՄամուլՏեսանյութ

Մեծացվում է Եռաբլուրի տարածքը, փորում են նոր փոսեր (Տեսանյութ)

Մեծացվում է Եռաբլուրի տարածքը, փորում են նոր փոսեր (Տեսանյութ)

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել․

«Եռաբլուրում այցելում էի ծանոթ ու անծանոթ հերոսների շիրիմներին, երբ մի տեսարանից աչքերիս առաջ մի պահ մթնեց։ Եռաբլուրի տարածքը մեծացվում է մեծ չափսերով։

Ինչո՞ւ։

Փորվել են մոտ մեկ տասնյակ փոսեր, կառուցվել են ճանապարհներ, որոնց մեջտեղում հսկայական հատված է առանձնացված ճիշտ այնպես, ինչպես կառուցված է զոհվածների շիրիմների հատվածը։

Բազալտե սալիկներով առանձնացված այդ նորակառույց հողային շերտը այնքան մեծ է, որ ինքս սարսափեցի նախագծի հեղինակների ունեցած հնարավոր տեղեկություններից։

Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը մեծացնում Եռաբլուրի տարածքը։ Ո՞ւմ համար է մեծացվում։

Այս տեսարաններին զուգահեռ աչքիս առաջ եկավ պատերազմից 1,5 տարի առաջ՝ 2019-ին ասված հայտնի խոսքը՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կտա․․․

Գնացեք Եռաբլուր ու սեփական աչքերով տեսեք, թե ինչի է հայ ժողովրդին պատրաստում Նիկոլ Փաշինյանը»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում