Աշխարհ

Մեդվեդևը հայտնել է Ռուսաստանում համացանցի հնարավոր անջատման մասին

Մեդվեդևը հայտնել է Ռուսաստանում համացանցի հնարավոր անջատման մասին

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ գլոբալ համացանցից Ռուսաստանի անջատման դեպքում, երկրի իշխանությունները ծրագիր ունեն:

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ավելի վաղ կոչեր են հնչել՝ անջատել ՌԴ-ն SWIFT բանկային համակարգից:

«Նույնը կարող է տեղի ունենալ նաև համացանցի հետ, և այդ ժամանակ մենք այդ ցանցի հիմնական հանգույցներին հասանելիություն չենք ունենա»,- ասել է նա:

internet

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ, «եթե ինչ-որ արտակարգ բան կատարվի»։

«Հենց այդ պատճառով էլ օրենք է ընդունվել համացանցի ռուսական հատվածի մասին. որպեսզի մեր ռուսական սեգմենտը հնարավոր լինի ինքնուրույն կառավարել, քանի որ համացանցի հետ կապված է ողջ պետության կառավարումը, սոցիալական ֆունկցիաների հսկայական քանակության ստացումը։

Մենք չէինք կարող դա թողնել առանց հսկողության։ Այդ պատճառով էլ այդպիսի օրենք կա, և անհրաժեշտության դեպքում, այն ուժի մեջ կմտնի»,- ասել է նա։

Կիսվել էջում