Մամուլ

Զինվորների կեցության խայտառակ պայմանների մասին բարձրաձայնող զինվորականի նկատմամբ քրգործ է հարուցվել

Զինվորների կեցության խայտառակ պայմանների մասին բարձրաձայնող զինվորականի նկատմամբ քրգործ է հարուցվել

Թելեգրամի «Դեժավյու» ալիքը գրում է. «Երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում այս զինվորականը ցուցադրում էր, թե ինչ խայտառակ պայմաններում են ծառայում հայ սահմանապահները. քնում են գետնին՝ պատառոտված վրանի տակ:

Dejavu-ին հայտնի է դարձել , որ նա գյումրեցի Անդրանիկ Պողոսյանն է: Այսօր նրան են այցելել զինվորական դատախազության աշխատակիցները: Նա ֆեյսբուքից հեռացրել է իր լայվը և անհետացել է:

banak paymanner

Անդրանիկի ծանոթների խոսքով նա այժմ հնարավոր է ձերբակալված է, որովհետև դատախազության աշխատակիցները ասել են, որ նրա գործողություններում առկա են հայրենիքի դավաճանության հիմքեր:

Քիչ առաջ ճշտեցինք, որ Անդրանիկ Պողոսյանը գտնվում է Գորիսի ռազմական ոստիկանությունում: Հարուցվել է քրեական գործ: Նրան տեղափոխելու են Գյումրի»։

Կիսվել նյութով