Մամուլ

Մաքսատան տեսուչը, որին վարչապետը հրահանգեց ազատման դիմում գրել, երկու ամսվա աշխատող էր

Մաքսատան տեսուչը, որին վարչապետը հրահանգեց ազատման դիմում գրել, երկու ամսվա աշխատող էր

«Երբ վարչապետն այցելեց, անկյունում դրված էր դրոշը՝ ձողի վրա ամրացված, որը կեղտոտ վիճակում էր։ Դրոշը մի ժամանակ շենքի վերևում է փակցված եղել, հետո բերվել է աշխատասենյակ։

Մեկ ամիս է երևի, որ մաքսայինին հատկացրել են այս շենքը, նախկինում ոստիկանության բաժանմունքն էր այստեղ նստում։ Դրոշը մաքսայինինը չի եղել, ոստիկանության գույքն է եղել»,- ասաց տեսուչ Հայկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի մաքսակետ այցելության ժամանակ՝  դիտողություն էր արել ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանին՝  նախ կեցվածքի համար, ապա այն պատճառով, որ սենյակում եռագույն պատի տակ էր ընկած։

«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր»,-ասեց Փաշինյանը:

Ավելի ուշ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատի, բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չի հանդուրժի:

Կիսվել էջում