Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ․ Նիկոլ Փաշինյան

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Նորագավիթի մաքսակետ այցելությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, մեկնաբանելով այսօրվա միջադեպը։

«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:

Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը զայրացած էր՝ տեսնելով մաքսատան ոչ պատշաճ ու անկարգ վիճակը։ Բայց ավելի հունից դուրս եկավ, երբ տեսավ Հայաստանի դրոշը անմխիթար վիճակում՝ գետնին ընկած։

Վարչապետը հերթապահ աշխատակցին հրահանգեց իր աշխատավարձից գումար հատկացնել և նորոգել դրոշը, որից հետո աշխատանքից ազատման դիմում ներկայացնել և հեռանալ։