Շոու-բիզնես

Մարկ Սաղաթելյանն այսօր կդառնար 50 տարեկան․ Թաթայի հուզիչ գրառումն ու արխիվային լուսանկարները

Մարկ Սաղաթելյանն այսօր կդառնար 50 տարեկան․ Թաթայի հուզիչ գրառումն ու արխիվային լուսանկարները

Դերասան, հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանն այսօր կդառնար 50 տարեկան։ Երգիչ Թաթան գրառում է արել նրա հիշատակին և արխիվային լուսանկարներ հրապարակել։

«Սեպտեմբերի 1-ին Մարկը կդառնար 50 տարեկան: Բազում մտքեր, նախագծեր, չապրած օրեր, որոնք դեռ պետք է հասցներ… բայց ճակատագիրն այլ ընթացք տվեց մեր ընկերոջ կյանքին:

tata mark

Սփոփում է այն, որ Մարկին հիշում ենք ոչ միայն մենք` նրա ընկերներն ու բարեկամները, այլ նաև հանդիսատեսը, Հայաստանի և Սփյուռքի մեր ժողովուրդը: Հիշատակդ վառ և ծնունդդ շնորհավոր, Մարկ ջան»,– գրել է երգիչը։

mark tata
Կիսվել էջում