Աշխարհ

Մարիա Զախարովան՝ Պուտին-Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին

Մարիա Զախարովան՝ Պուտին-Ալիև-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է ավանդական ամենշաբաթյա ճեպազրույցում, որ առաջիկա շաբաթ ընդարձակ անդրադարձ կլինի ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցի կապացությամբ։

Նա մանրամասնել է, միայն, որ ներկայումս բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են։

Զախարովան նաեւ հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հեռախոսազրույցներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Զախարովան նաեւ անդրադարձել է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ առաջիկա հնարավոր հանդիպման և նոր փաստաթղթերի հնարավոր ստորագրման մասին լուրերին՝ ասելով, որ նման տեղեկություն դեռ չունի։

pashinyan putin aliev

Զախարովան առաջարկել է, որ այդ հարցը թողնեն ղեկավարներին եւ նրանց մամուլի ծառայություններին, քանի որ եթե վերջիններս նման տեղեկություն ունենան, կհայտնեն այդ մասին։

Կիսվել էջում