Մամուլ

Երևանում ամուսինը զանգահարել է ոստիկանություն, թե՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք

Երևանում ամուսինը զանգահարել է ոստիկանություն, թե՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 2-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։

Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է. «Եկեք, դին տարեք»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։

kexc ahazang

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ինչպես նաև փրկարարներ։

Պարզվել է, որ ամուսինը կեղծ ահազանգ է տվել սպանության մասին։  Երբ ոստիկաններն ու փրկարարները մտել են նրա տուն, նա բազմոցին նստած է եղել, իսկ կինը՝ ննջասենյակում։

Կիսվել էջում