ՄամուլՏեսանյութ

Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն․ Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն․ Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, ասաց. «Անկասկած հնարավոր էր: Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար»:

Նրա կարծիքով՝ պատերազմի սկսվելու առաջնային պատճառն այն էր, որ «բանակցային գործընթացը մտցվել էր փակուղի»: «Դա գիտակցաբար եղավ՝ իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե Հայաստանն ինչ է ուզում…:

Պատերազմն սկսվել է այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում է և տապալվում հայկական կողմի պատճառով: Երկրորդ պատճառն այն էր, որ հայկակական կողմը լեգիտիմացրել էր Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ»,- ասաց նա:

լելե թեփե

 «Օրինակ՝ 120 մլն դոլար պարգևավճարի տեղը այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆեկտիվ են անօդաչու սարքերի դեմ՝ ՏՈՌ համակարգերը։ Ակնհայտ է, որ գնվեց ՍՈՒ 30-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, մեկ մարտական թռիչք չի եղել։ Չեն գնել հրթիռներ… Պարզվում է, ինչպես ասաց նաև Մովսես Հակոբյանը, կա կառավարության որոշում, որ այդ տիպի հրթիռները չեն կարող ծախել երկրից դուրս։ Եթե չգնեին այն մետաղի ջարդոն «ОСА АК»-ները, 30, թե 40 տարվա, որոնք ուղղակի չաշխատեցին։

Այդ գումարները կային, կար  պայմանավորվածություն Ռուսաստանի հետ ՏՈՌ համակարգերի համար, բայց մեկ մարդու որոշումով այդ ամենը փոխվեց։ Պարգևավճարները վարչապետի որոշումով բաժանեցին, ՍՈՒ 30-երը գնեցին վարչապետի որոշումով, մինչդեռ այդ գումարը նախատեսված էր ՏՈՌ համակարգի համար։ Եվ ակնհայտ է, որ այդ կոռուպցիոն գործարքը՝ ОСА-ների համար, ևս վարչապետի գիտությամբ էր կայացվել։

ՍՈՒ 30

Ըստ էության՝ մենք ճիշտ որոշման արդյունքում ի վիճակի ենք եղել լիարժեք փակել օդը։ Եվ սա նորություն չէ, ուղղակի փորձում եմ տարբեր տեղերում հնչեցված և արդեն փաստ համարվող հանգամանքները կապել իրար։

Երկրորդ և ես կհամարեի՝ ամենից կոպիտ սխալներից մեկը դա այն փաստն է, որ երրորդ օրը դադարեցրել են համալրումը կանոնավոր բանակի՝ անցում կատարելով ջոկատային համակարգի։ Խայտառակություն էր։ Ես այդ ժամանակ Ղարաբաղում եմ եղել և տեսնում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց ես միայն վերջերս իմացա, որ վարչապետի հատուկ որոշում կար դրա համար։

Ես այդ փաստը տեսնում էի։ Գիտե՞ք՝ մենք 1992-94 թթ․ պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի։ 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։

Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, ընդհանրապես անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին։ Ջոկատներն իրենց տեղը պետք է ունենան, և կային ջոկատներ, որոնք իսկապես շատ լավ են կռվել, բայց ջոկատը պետք է համալրի ինչ-որ բան, այլ ոչ թե փոխարինի կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր և կարծում եմ՝  պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում