Մամուլ

Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին

Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին

NEWS.am-ը գրում է․ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բանկիչները, որոնք այսօր ռուս խաղաղապահների միջոցով ազատ են արձակվել գերեվարությունից, մոլորվելով են հատել սահմանը՝ արտերից վերադառնալու ճանապարհին։ «Անձրեւ, ցեխ է եղել։ Տղաները մեր գյուղից են, 52 եւ 47 տարեկան։ Գնացել են, որ ստուգեն՝ կարող են արտը վարել, թե ոչ։

Մի անգամ կեսօրին են գնացել, մի անգամ էլ երեկոյան, որ ստուգեն՝ չորացել է արտը, թե ոչ, որ առավոտյան տրակտորի հետ պայմանավորվեն, գնան, վարեն։ Գիշերվա ժամը 11-ի կողմերն է եղել, չեն կենտրոնացել, թե որ մասով գնան, մոտեցել են սահմանին, թուրքերը վերցրել են։

askeran

Դրանից հետո իրենցից մեկի հեռախոսի մեջ պահպանված համարներից մեկով ադրբեջանցիները զանգել են, ընկել են բարեկամուհուն, հայոյել են, էդ աղջիկը խառնված զանգել է մեզ՝ մենք էլ տեղեկացրել են համապատասխան մարմիններին։

Հետո ռուսական բանակի միջոցով բանակցություններ են եղել, այսօր վերադարձրել են իրենց Հայաստան»,- NEWS.am-ին պատմեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։

Խրամորթը սահմանամերձ է դարձել Աղդամի շրջանի գյուղերը Ադրբեջանին հանձնելուց հետո։ Ադրբեջանական դիրքը գյուղից ընդամենը 500 մետր է հեռու։ Թեեւ շուրջ երկու շաբաթ է անցել, բայց մինչեւ այժմ հստակ սահմանազատում արված չի, Արցախի կողմից դիրքերը գծված չեն, դիրքապահներ չկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով