ՄամուլՏեսանյութ

«Մարդիկ ասում են՝ երբ չենք աշխատելու՝ մեզանից գազի, հոսանքի վարձ են ուզելու, ո՞նց են լուծվելու այդ հարցերը». Մարուքյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

«Մարդիկ ասում են՝ երբ չենք աշխատելու՝ մեզանից գազի, հոսանքի վարձ են ուզելու, ո՞նց են լուծվելու այդ հարցերը». Մարուքյանը՝ Փաշինյանին

Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այն մարդիկ ովքեր չեն աշխատելու այս ընթացքում, ասում են, որ արտակարգ դրության պայմաններում, հարկադիր արձակուրդում ենք և չենք աշխատելու, մեզանից գազի, հոսանքի վարձ են ուզելու, ո՞նց են լուծվելու այդ հարցերը։

Բացի այդ՝ մարդկանց պետք է հստակ բացատրել՝ դուրս գա՞ն փողոց, թե՞ չգան, ո՞ր դեպքում դուրս գան․․․Հավաքներ կազմակերպե՞ն, թե՞ չէ, օբյեկտները, ռեստորանները աշխատե՞ն, թե՞ ոչ»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով