Մամուլ

Մարգարյան ծննդատանը մահացած 24-ամյա ծննդկանի գործով հարուցվել է քրեական գործ

Մարգարյան ծննդատանը մահացած 24-ամյա ծննդկանի գործով հարուցվել է քրեական գործ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Էդուարդ Հովհաննիսյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար սեպտեմբերի 2-ին Երևանի Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան Լուիզա Ավետիսյանի մահվան հանգամանքները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի (բժշկական օգնություն, կամ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) հատկանիշներով:

Նշված արարքի համար մեղավորը պատժվում է ազատազրկմամբ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Քննչական բաժինը պարզել է արդեն այն բժիշկների տվյալները, ովքեր հնարավոր առնչություն են ունեցել ծննդկանի մահվան հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով