Մամուլ

Երկու օր էր, ինչ վարձել էին բնակարանը․ մանրամասներ 6-րդ հարկից ընկած երեխայի մասին

Երկու օր էր, ինչ վարձել էին բնակարանը․ մանրամասներ 6-րդ հարկից ընկած երեխայի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանուհի Թովմասյանը։

«ՄԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ

Եվ բոլորովին կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են նրանք։

Առավել ևս, հեչ պետքներս չէ, որ Ամերիկյան դեսպանատունը ձեռքերը լվացել է և սատար չի կանգնում իր քաղաքացուն։

Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։

Այժմ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է մեր հմուտ բժիշկների հսկողության տակ։

Ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել, մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի։ ԱՄՆ-ի դեսպանատունն էլ ասել է, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։ 

Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելիներս։

Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան /չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով, գումար չեն վերցնում, բայց տղան խցկում է/։

Բացի դրանից ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել։

Միայն թե բուժվի փոքրիկը․․․

Ապավինում են ձեր օգնությանը․․․»

Կիսվել էջում