Մամուլ

Մասիսում դանակահարել են «Եվրո Պլյուս» սրճարանի սեփականատիրոջը

Մասիսում դանակահարել են «Եվրո Պլյուս» սրճարանի սեփականատիրոջը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքում գործող «Եվրո Պլյուս» սրճարանի սեփականատիրոջը դանակահարել են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը հանգամանորեն բացահայտելու համար Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ խումբ ու ժամերի ընթացքում պարզվում են դեպքի հանգամանքները։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարտի 19-ին, ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում գործող «Եվրո Պլյուս» սրճարանի դիմաց տեղի է ունենում վիճաբանություն Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գրիշա Մ․-ի և Երևանում հաշվառված 46-ամյա Գեղամ Մ․-ի միջև։

Վիճաբանության ժամանակ Գրիշա Մ․-ն իր մոտ եղած դանակով հարվածում է Գեղամ Մ․-ին։

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյուքնում Գրիշա Մ․-ն ներկայանում է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել նյութով