Մամուլ

Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. Մասիսում բախվել են «Tesla»-ն, «BMW»-ն, «Lada Priora»-ն, «Opel»-ը և «Կամազ»-ը

Այսօր` հունիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Մարտին Պ.-ի վարած «BMW» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Կ.-ի վարած «Lada Priora» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Ռուբին Վ.-ի վարած «Opel Astra» մակնիշի, 32-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները և Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Զաքար Գ.-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում